8 հունիսի 2012 - 16:45 AMT
Վերահրատարակվել է Նարեկացու «Մատյան ողբերգության»-ի աշխարհաբար թարգմանությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը վերահրատարակել է Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ի աշխարհաբար թարգմանությունը:

«Մատյան ողբերգության» քերթվածն ունեցել է մի շարք աշխարհաբար թարգմանություններ: Լավագույն թարգմանություններից մեկը կատարել է բանաստեղծ Մկրտիչ Խերանյանը, որը լույս է ընծայվել 1960 թ.: Ժամանակի գաղափարախոսության թելադրանքով հիշյալ հրատարակությունից դուրս են թողնվել ՀԵ, ՂԲ և ՂԳ գլուխները, ինչպես նաև ԻԶ, ԼԳ, ԼԴ գլուխների որոշ հատվածներ` նկատի ունենալով դրանց բնույթն ու բովանդակությունը: Մայր Աթոռի վերահրատարակությունն իր մեջ ընդգրկում է նաև բաց թողնված հատվածները, որոնց թարգմանությունը կատարել է Արշակ Մադոյանը, հայտնում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը: