8 հունիսի 2012 - 16:53 AMT
Հովհաննես Ղազարյանն ընտրվել է «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ

Երեկ տեղի ունեցած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության նիստին առաջարկվել էր ընտրել ևս մեկ փոխնախագահ, ինչը բխում է կուսակցության կանոնադրությունից: Այդ պաշտոնում առաջարկվել է վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի թեկնածությունը, որն էլ անցավ միաձայն:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ` այժմ կուսակցության փոխնախագահներն են Անուշ Սեդրակյանը և Հովհաննես Ղազարյանը:

Վարչությունը նաև որոշել է ձևավորել տարածքային կազմակերպչական և վերլուծական բաժիններ:

Տարածքային կազմակերպչական բաժնի ղեկավար է ընտրվել վարչության անդամ Արմեն Առաքելյանը, իսկ վերլուծական բաժինն այսուհետ կղեկավարի վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը: