8 հունիսի 2012 - 19:20 AMT
Ահմադինեժադ. Եթե անհրաժեշտ լինի, Իրանը միջուկային զենք կարտադրի` չվախենալով Արևմուտքից

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը միջուկային զենք ստեղծելու նպատակ չի հետապնդում: Սակայն եթե անհրաժեշտ լինի, Իրանը չի վախենա Արևմուտքից և Իսրայելից և կստեղծի ռումբ, հաղորդում է «Ռոսբալթը»:

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը հայտարարել էր, որ Իրանի ունեցած հարստացված ուրանի պաշարները բավարար են մի քանի միջուկային ռումբ ստեղծելու համար:

ԱՄՆ և ԵՄ մեղադրում են Իրանին միջուկային զենքի ստեղծման մեջ: Իրանը բոլոր մեղադրանքները հերքում է`հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում :