8 հունիսի 2012 - 19:43 AMT
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի նոր նախագահ է ընտրվել Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Երեմիչը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի նոր նախագահ է ընտրվել Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Երեմիչը:

Քվեարկությունը գաղտնի էր: Այս պաշտոնի երկրորդ թեկնածուն ՄԱԿ-ում Լիտվայի մշտական ներկայացուցիչ Դալիուս Չեկուլիսն էր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երեմիչը հավաքել է 99, Չեկուլիսը` 85 ձայն:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահն ընտրվում է հերական նստաշրջանի անցկացման ժամանակ` յուրաքանչյուր տարվա սեպտեմբերից դեկտեմբեր: