8 հունիսի 2012 - 21:10 AMT
Ֆրանսիական Կաննում արգելել են ծխել, օրենքը խախտողները ստիպված կլինեն վճարել 38 եվրո

Ֆրանսիայի հարավում տեղակայված Կանն քաղաքում արգելել են ծխել լողափին: Նման որոշում է կայացվել տեղի իշխանությունների կողմից` Քաղցկեղի դեմ լիգայի հետ համատեղ:

Օրենքը գործելու է քաղաքի բոլոր լողափերում, հաղորդում է MIGNews-ը:

Ֆրանսիան հասարակական վայրերում ծխելն արգելել է դեռևս 2007թ: Այս կերպ Ֆրանսիայի կառավարությունը փորձում է կրճատել ծխողների քանակը` հոգ տանելով ազգի առողջության մասին:

Ծխելու համար օրենքը խախտողները ստիպավ կլինեն վճարել 38 եվրո տուգանք: