3 սեպտեմբերի 2004 - 00:26 AMT
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ ՊԱՏԱՆԴ ՎԵՐՑՎԱԾՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԿԱՆ ՀԻՆԳ ՀԱՅԵՐ
Ըստ վերջին տվյալների, հյուսիսօսական դպրոցում պատանդ վերցվածների թվում կան հինգ հայեր: Հայ դպրոցականներից մեկն առաջին դասարանցի է: Հայտնի է նաեւ, որ հայ աշակերտներից մեկի ազգանունը Քալաշյան է: Ռուսաստանի Հարավային Դաշնային մարզում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի խոսքերով, Ռուսաստանի Հայաստանի Գլխավոր հյուպատոսությունը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան եւ ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում պատանդների վիճակը ճշտելու համար: Ստացված տվյալների համաձայն, պատանդների, այդ թվում եւ հայերի առողջական վիճակը բավարար է: Նշենք, որ Արարատ Գոմցյանը իր աջակցությունն է առաջարկել ահաբեկիչների հետ բանակցություններ վարելու հարցում: