9 հունիսի 2012 - 12:33 AMT
ԱՄՀ ղեկավար. Եվրոպական բանկերի վերականգնումը համաշխարհային տնտեսության ամրապնդման անհրաժեշտ պայման է

Եվրոպական բանկերի վերականգնումը համաշխարհային տնտեսության ամրապնդման անհրաժեշտ պայման է, հայտարարել է ԱՄՀ կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդը: Նա հայտարարել է, որ տնտեսական ճգնաժամի մեկնարկից 5 տարի անց, դեռ զգացվում են ֆինանսական համակարգի թերությունները: Ըստ նրա, ֆինանսական համակարգը պետք է վերահսկվի:

«Կանոնակարգողները պետք է վերականգնման հստակ ծրագիր մշակեն ոչ միայն առաջիկա 5-10 տարվա համար, այլ հաջորդ ամսվա կամ շաբաթվա համար»,-ասել է նա:

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահը կոչ էր արել եվրոպացի առաջնորդներին միջոցներ փոխանցել թույլ բանկերին, հայտնում է «Պոդրոբնոստին»: