3 սեպտեմբերի 2004 - 20:25 AMT
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԴԱՏԱԽԱԶ
Վրաստանի գերագույն դատախազի հրամանով Ախալքալաքի, Նինոծմինդայի եւ Ասպինձայի շրջանների միջշրջանային դատախազ է նշանակվել թբիլիսաբնակ Սուրեն Բարեկյանը: Հիշեցնենք, որ Վրաստանի դատական համակարգում իրականացվող բարեփոխումների հետեւանքով մի քանի շրջանային դատախազությունների փոխարեն ստեղծվում է մեկ միջշրջանային դատախազություն: