9 հունիսի 2012 - 17:38 AMT
Եվրոպական Կենտրոնական բանկը հայտարարել է բազային հաշվառման դրույթի հնարավոր նվազեցման մասին

Եվրոպական Կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավար խորհրդի անդամ Էվալդ Նովոտնին հայտնել է բազային հաշվառման դրույթի հնարավոր նվազեցման մասին եվրագոտու տնտեսության հետագա վատթարացման դեպքում:

Նրա խոսքով` եթե պահանջվի, ԵԿԲ-ն կարող է անգամ զրոյացնել դրամական շուկայում փոխառությունների արժեքի ինդիկատորը:

«Մեր տնօրինության տակ են լիկվիդայնության գործիքներն ու դրամական քաղաքականության միջոցները»,- նշել է Նովոտնին: