3 սեպտեմբերի 2004 - 22:49 AMT
ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
Մենք համագործակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ եւ պատրաստ ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կողմերին` խնդրի խաղաղ կարգավորման համար: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի նորանշանակ դեսպան Ալի Ռեզա Հաղիղիանը` ի պատասխան «Արմենպրեսի» թղթակցի այն հարցի, թե Իրանը կարո՞ղ Է որեւԷ կերպ աջակցել խնդրի խաղաղ կարգավորմանը: Ընդսմին դեսպանը նշել է. « Մենք կարծում ենք, որ պետք Է շարունակվեն շփումները երկու երկրների ղեկավարների միջեւ, նաեւ միջազգային կառույցների շրջանկներում շարունակվեն ջանքերը խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, որը խաղաղություն եւ կայունություն կերաշխավորի տարածաշրջանում, խաղաղ գոյակցության պայմաններ կստեղծի երկու երկրների ժողովուրդների եւ տարածաշրջանի համար»: