9 հունիսի 2012 - 14:11 AMT
Ցեխոտ և բարձր ազդանշաններով մեքենաների տերերը պատժվելու են

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը խիստ հանձնարարական է տվել Ճանապարհային ոստիկանությանը առավելագույնս հետևողական լինել կեղտոտ թափքերով, ցեխոտ անվադողերով, պատռված ծածկերով կամ ընդհանրապես առանց ծածկի բեռնափոխադրումներ իրականացնող, նաև գերհզոր ազդանշանային սարքերով հագեցված տրանսպորտային միջոցներ նկատմամբ։ Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, ճանապարհային ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվող վարորդները կպատժվեն օրենսդրությամբ սահմանված կարգով: