Սիրիական ընդդիմության մարտիկները լիբանանցի պատանդների դիմաց որպես փրկագին պահանջել են քաղաքական վարչակարգի փոփոխություն երկրում, հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը:
Այսպես կոչված Սիրիական ազատ բանակի ապստամբները, որոնք 11 շիիթական ուխտագնաց են առևանգել, վերջնագիր են ներկայացրել Սիրիայի իշխանություններին:
«Մեր հյուրերը ազատ կարձակվեն, երբ նրանց գործը դիտարկի նոր ժողովրդավարական խորհրդարանը,- ասվում է սիրիական դիմադրության ներկայացուցիչների հայտարարության մեջ:- Սակայն, հաշվի առնելով ընթացիկ պայմանները, հնարավորություն կա նրանց ազատագրման մասին բանակցություններ վարելու նաև հարևան երկրների հեջ»:
Իրանից վերադարձող լիբանանցի ուխտագնացները առևանգվել են թուրք-սիրիական սահմանին մայիսի 22-ին: Մարտիկների պատանդն է դարձել 11 հոգի, կանանց ազատ են արձակել, հաղորդում է BBC-ն: