9 հունիսի 2012 - 18:41 AMT
Լոնդոնի ավտոբուսների վարորդները սպառնում են գործադուլ հայտարարել Օլիմպիադայի օրերին

Հազարավոր լոնդոնյան ավտոբուսների վարորդներ օժանդակել են գործադուլի անցկացման առաջարկին, որը կարող է խախտել տրանսպորտային հաղորդակցությունը բրիտանական մայրաքաղաքում Օլիմպիական խաղերի օրերին:

Վարորդները պահանջում են իրենցից յուրաքանչյուրին մոտ 800 դոլարի չափով պրեմիա վճարել:

Ավելի վաղ մետրոպոլիտենի և վերգետնյա գնացքների վարորդներին խոստացել են նման պրեմիա վճարել Օլիմպիական խաղերի օրերին աշխատելու դիմաց, որոնք տեղի կունենան հուլիսի 27-ից օգոստոսի 13-ը, հաղորդում է BBC-ն: