9 հունիսի 2012 - 18:57 AMT
«Ռուսաստանի պատրիոտ» հուշամեդալ է շնորհվել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովին

Ռուսաստանի Դաշնության պետական տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական, Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը պարգևատրվել է «Ռուսաստանի պատրիոտ» հուշամեդալով: Հուշամեդալը Կրիվոպուսկովին շնորհվել է հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ աշխատանքի մեջ անձնական մեծ ավանդի, ծառայողական և հասարակական գործունեության մեջ հայրենասիրության դրսևորման համար: