Սիրիայի վերաբերյալ խորհրդաժողովի մասնակից կարող են դառնալ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամները, սիրիական հարևանները, ԱՊԼ-ն և Եվրոպական Միությունը, հաղորդել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի ոչ պաշտոնական նիստում առաջարկել է սիրիական խնդրի վերաբերյալ խորհրդաժողով անցկացնել, որին կկարողանան մասնակցել սիրիական ուժերի վրա ազդեցություն ունեցող երկրները:
«Մեր կարծիքով` այդ երկրները պետք է լինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները, Սիրիայի հարևանները` Իրաքը, Լիբանանը, Հորդանանը, Թուրքիան, Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները»,- ասել է նա շաբաթ օրը ճեպազրույցում:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով` բացի այդ, խորհրդաժողովին պետք է մասնակցեն Սաուդյան Արաբիան, ՄԱԿ-ը և Եվրամիությունը, որը կենդանի հետաքրքրություն է ցուցաբերում այդ հիմնախնդրի հանդեպ:
«Մենք ուզում ենք, որպեսզի խորհրդաժողովը լինի բաց, անկեղծ խոսակցություն, որի ընթացքում պարզ կդառնա, թե որքանով է իրական պայմանավորվել ինչպես կառավարության, այնպես էլ ընդդիմության բոլոր խմբերի հանդեպ համակարգված, համերաշխ, մեկ կետին հարվածող գործողությունների մասին»,- նշել է Լավրովը: