9 հունիսի 2012 - 17:29 AMT
Սոչիում հայ գործարար է գնդակահարվել

«Նովոստի Սոչի»-ն հայտնում է, որ Սոչիում մոտոցիկլավարը գնդակահարել է հայազգի գործարար Գրիկո Դարաչյանին, վերջինս ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է: Գործարարն իր Lexus-470 մակնիշի մեքենայով անցնելիս է եղել Օլիմպիական պուրակի մոտով, երբ նրան է հավասարվել սևազգեստ մի մոտոցիկլավար, հանել զենքը և մի քանի կրակոց արձակել Գրիկո Դարաչյանի մեքենայի ուղղությամբ:

Քննիչները չեն բացառում, որ սպանությունը պատվիրված է եղել և կապ ունի նրա ձեռնարկատիրական գործունեության հետ: