4 սեպտեմբերի 2004 - 00:22 AMT
ԴՐԱՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԵՂՆ Է ԶԲԱՂԵՑՆՈՒՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ
Սպառողական ապրանքների - ծառայությունների ձեռք բերման գծով բնակչության դրամական ծախսերի ցուցանիշով 2004 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանը 5-րդ տեղն է զբաղեցնում ԱՊՀ երկրների շրջանում: ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այդ ցուցանիշը կազմում է 19,4 տոկոս: