10 հունիսի 2012 - 17:13 AMT
ՈւԵՖԱ-ն ՌՖՄ նկատմամաբ հետաքննություն է սկսել` Չեխիայի հավաքականի հետ խաղից հետո երկրպագուների պահվածքի համար

ՈւԵՖԱ-ն ՌՖՄ նկատմամաբ կարգապահական հետաքննություն է սկսել` Չեխիայի հավաքականի հետ խաղից հետո երկրպագուների պահվածքի համար: Ինչպես հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամլո ծառայությունը, գործը կքննարկվի հունիսի 13-ի նիստի ժամանակ:

ՈւԵՖԱ-ն կընլայնի և կշարունակի այս գործով հետաքննությունը` կապված Չեխիայի հավաքականի սևամորթ ֆուտբոլիստի նկատմամբ ռուս երկրպագուների թույլ տված ռասիստական արտահայտությունների հետ:

Ռուսների դեմ լրացուցիչ ապացույցներ հավաքելու համար, ՈւԵՖԱ-ն համագործակցում է Football Against Racism in Europe-ի հետ` մի կազմակերպություն, որը պայքարում է եվրոպական ֆուտբոլում ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ: