10 հունիսի 2012 - 16:31 AMT
Ուկրաինայում` ինքնաթիռի դաժան վայրէջքի ընթացքում 5 պարաշյուտիստ է զոհվել

Պարաշյուտիստներ տեղափոխող L-410 ինքնաթիռը, վայրէջք է կատարել Կիևի շրջանում, ինչի արդյունքում 5 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով Ուկրաինայի ԱԻՆ-ը:

Ուկրաինայի ԱԻՆ տվյալներով, միջադեպի պահին ինքնաթիռում 16 պարաշյուտիստ և անձնակազմի 2 անդամ է եղել, 13 հոգի տուժել է: Գերատեսչության հաղորդմամբ, օդանավը վայրէջք է կատարել հորդառատ անձրևի և ուժեղ քամու պատճառով: