Այսօր` հունիսի 11-ին, Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳ նախարար Էյմոն Գիլմորը: Հունիսի 12 և 13 իռլանդական ԱԳ նախարարը կլինի Թբիլիսիում, 13-14-ին` Բաքվում:
Երևան կատարելիք այցի ժամանակ Գիլմորը կհանդիպի ՀՀ ղեկավարության և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու տարածաշրջանում ԵԱՀԿ հետագա աշխատանքները: Կքննարկվեն նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, հակամարտության հետևանքները Վրաստանում և համագործակցությունը ԵԱՀԿ շրջանակներում: