11 հունիսի 2012 - 13:20 AMT
Queen's Club-ի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կհանդիպի Վասեկ Պոսպիսիլին

Հունիսի 11-ին Դավիթ Նալբանդյանը մեկնարկում է Queen's Club մրցաշարում, որը տեղի կունենա Լոնդոնում: Արգենտինացի թենիսիստի առաջին մրցակիցն է լինելու 21-ամյա Վասեկ Պոսպիսիլը: Սա կլինի թենիսիստների առաջին հանդիպումը:

АТР վարկանիշում Նալբանդյանը զբաղեցնում է 40-րդ հորիզոնականը, Պոսպիսիլը` 103-րդ:

Հունիսի 11-ին կավարտվի Roland Garros-ը: Նույն օրը АТР-ն կհրապարակի հերթական վարկանիշային ցուցակը, որից պարզ կլինի, թե ով իրավունք կստանա հանդես գալու Լոնդոնի Օլիմպիական խաղերին: