11 հունիսի 2012 - 13:43 AMT
ԵԽԽՎ համազեկուցողները կգնահատեն թե ինչպես է Բաքուն կատարում ԵԽ առջև ստանձնած խոստումները

ԵԽԽՎ Ադրբեջանի գծով համազեկուցողներ Պեդրո Ագրամաունտը (Իսպանիա) և Ջոզեֆ Դեբոնո Գրեխը (Մալթա) կգնահատեն թե ինչպես է Բաքուն կատարում ԵԽ առջև ստանձնած խոստումները հունիսի 12-14 Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում:

Այցի շրջանակներում Ագրամաունտն ու Գրեխը Բաքվում հանդիպումներ կունենան Գերագույն դատավորի ու գլխավոր դատախազի հետ, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների առաջնորդների ու կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ:

Հիմնական ուշադրությունը կդարձվի արդարադատության համակարգին, կրոնական հանդուրժողականությանը, տեղական ու տարածաշրջանային ժողովրդավարությանը: