11 հունիսի 2012 - 17:00 AMT
ԱՄՀ-ն չի մասնակցի Իսպանիայի հակաճգնաժամային ծրագրի ֆինանսավորմանը

Իսպանիայի բանկային հատվածին օգնություն կցուցաբերվի վարկերի տրամադրման ռեժիմով, «խելամիտ տոկոսադրույքներով», որոնք այս պայմաններում կազմում են 3-4 տոկոս: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է արժութային և ֆինանսական հարցերի եվրահանձնակատարի ներկայացուցիչ Ամադեու Ալֆատայը:

«ԱՄՀ-ն չի մասնակցի այդ ծրագրի ֆինանսավորմանը»,-ասել է նա՝ հաստատելով, որ միոջները կհատկացվեն եվրոյի գոտու կայունացման հիմնադրամից:

Ալֆատայը հաստատել է, որ փոխարենը Իսպանիայից չի պահանջվի կրկին կրճատել բյուջետային ծախսերը:

Այնուամենայնիվ, Եվրահանձնաժողովը մտադիր է «օգտագործել ԱՄՀ փորձաքննությունը Իսպանիայի ընդհանուր իրավիճակի գնահատման համար: