11 հունիսի 2012 - 16:32 AMT
Մուբարաքը կոմայի մեջ է

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, որը ցմահ բանտարկություն է կրում Կահիրեին հարակից Տորա բանտում, կոմայի մեջ է: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին երկուշաբթի օրը հաղորդել է Ալ Ահրամ լրատվական ինտերնետ-պորտալը:

Եգիպտոսի նախկին առաջնորդի առողջական վիճակը սրընթաց կերպով վատթարանում էր հունիսի 2-ին դատավճիռը հայտարարելուց հետո վերջին օրերին: Դատարանից նրան անմիջապես բանտի հիվանդանոց տեղափոխեցին:

Բանտի հիվանդանոցի բժիշկները լրջորեն մտահոգված էին 84-ամյա Մուբարաքի առողջական վիճակով և ոստիկանական ակադեմիայի հոսպիտալից մասնագետներ կանչեցին:

Բժիշկների խորհրդակցությունը եզրակացրեց, որ Մուբարաքին ինսուլտ է սպառնում և վճռականորեն խորհուրդ տվեցին նրան Կահիրեի առավել սարքավորված բժշկական հաստատություն տեղափոխել: