11 հունիսի 2012 - 17:31 AMT
ՆԱՏՕ-ն կվերահսկի Լեհաստանի օդային տարածքը ֆուտբոլի ԵԱ անցկացման ժամանակ

Եվրոպայի ֆուտբոլի առաջնության անցկացման ժամանակահատվածում ՆԱՏՕ-ն Լեհաստանի խնդրանքով կվերահսկի օդային տարածքը AWACS Հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման ինքնաթիռներով, հաղորդում է Ռոսբալտը:

«Հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման ավիացիոն համալիրը (AWACS) մոտակա երեք շաբաթների ընթացքում կարևոր դեր կխաղա եվրոպական առաջնության ապահովման գործում: Լեհաստանը, որն Ուկրաինայի հետ միասին ընդունում է առաջնությունը, դիմել է նման հայցով»,- հաղորդում են ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակից: