11 հունիսի 2012 - 17:01 AMT
Սերժ Սարգսյանն ու Ռուպրեխտ Պոլենցը քննարկել են Հայաստանի եվրաինտեգրմանը վերաբերող հարցեր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին:

Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, հանդիպմանը Հանրապետության նախագահը և Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահը քննարկել են տարածաշրջանային խնդիրներին և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին վերաբերող հարցեր: