Չինաստանի կենտրոնական, արևելյան և հարավ-արևմտյան շրջաններում հորդառատ անձրևների արդյունքում զոհվել է հինգ մարդ, երկուսն անհետ կորած են համարվում, իսկ ավելի քան 690 հազարը տուժել են: Նման տվյալներ են բերում տեղական լրատվամիջոցները, հաղորդում է Ռոսբալտը:
Ջրհեղեղների և երաշտների վերահսկման կառավարման հայտարարության մեջ նշվում է, որ անցյալ հանգստյան օրերին հորդառատ անձրևներ են տեղացել կենտրոնական Չինաստանի Հունան գավառում, Ցզյանսի արևելյան գավառում և Գույչժոու հարավ-արևմտյան գավառում: Տուժած շրջանները փրկարարների թիմեր են ուղարկվել:
Օդերևութաբանները հաղորդում են, որ մոտակա երկու օրերին դարձյալ հորդառատ անձրևներ կտեղան: