11 հունիսի 2012 - 17:35 AMT
Կարա Բալայի արձանը կվերադարձվի իր նախկին տեղը

Երևանի քաղաքապետարանի գեղարվեստական խորհուրդը հավանություն է տվել Կարա Բալայի արձանը Աբովյան փողոցում վերատեղադրելու համար։ Քաղաքապետարանի լրատվական ծառայության հաղորդմամբ, Կարա Բալայի արձանը Տերյան փողոցից («Մոսկվիչկա» սուպերմարկետի մոտից) կտեղափոխվի իր նախկին տեղը`Աբովյան փողոց:

Ավելի վաղ ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր հանդես էին եկել արձանը տեղափոխելու նախաձեռնությամբ, որին միացել էր նաև արձանի քանդակագործ Լևոն Թոքմաջյանը: