11 հունիսի 2012 - 17:56 AMT
Իրանի տնտեսությունը զգալի վնաս է կրել Արևմուտքի պատժամիջոցների և նավթի գների անկման պատճառով

ԱՄՆ և Եվրոպայի երկրների կոշտ պատժամիջոցներն Իրանի դեմ սկսել են արդյունք տալ, գրում է MIGNews-ը:

Փորձագետները նշում են, որ Իրանը ստիպված էր կրճատել նավթի արտահանումը, մինչ տարեվերջ Իրանի կորուստներն այդ պատճառով կհասնեն 10 մլրդ դոլարի:

Ներկայումս նավթի արդյունահանումն Իրանում վերջին 20 տարվա մեջ ամենացածր մակարդակում է:

Իրանը տուժեց նաև նավթի համաշխարհային գների անկման պատճառով: