11 հունիսի 2012 - 18:19 AMT
Անցկացվել է Գառնիկ Հովհաննիսյանի 17-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը

«Աշխատանք» մարզադահլիճում Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը անցկացրել են սամբոյի առաջին հայ աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 17-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը:

Տասը քաշային կարգերում հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են հավաստագրերով և մեդալներով, իսկ 57, 62 և 68 կգ քաշային կարգերում, որոնցում հանդես է եկել Հովհաննսյանը, հաղթողներն արժանացել են հատուկ մրցակաների:

Գառնիկ Հովհաննիսյանը սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 1981թվականին Մադրիդում: 1983-95 թթ աշխատել է Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում, որպես սամբոյի բաժանմումքի ավագ մարզիչ: