11 հունիսի 2012 - 18:21 AMT
ԴԱՀԿ-ն մարզերում տեղադրում է հանրային տեղեկատվական կրպակներ

Հայաստանի արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սկսել է հանրային տեղեկատվական կրպակների՝ «Դատալեքսի» տեղադրման գործընթացը նաև ԴԱՀԿ մարզային բաժիններում և բաժանմունքներում: «Դատալեքսի» ներդրումը նպատակ ունի ապահովել ընթացակարգային և բովանդակային թափանցիկություն ԴԱՀԿ համակարգում ընթացող ցանկացած կատարողական վարույթի վերաբերյալ:

ԴԱՀԿ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ, համակարգի ներդրման արդյունքում կատարողական վարույթի կողմերը հնարավորություն կունենան առցանց համակարգով հետևել վարույթի ընթացքին, ինչպես նաև պարտապան հանդիսացող կողմը կկարողանա մուծումներ կատարել հանրային տեղեկատվական կրպակների միջոցով` տեղում ստանալով անդորրագիրն ու որոշումը: