11 հունիսի 2012 - 19:30 AMT
Լիբիայում բերման են ենթարկվել Միջազգային քրեական դատարանի աշխատակիցներ

Լիբիայի հյուսիս-արևմուտքում Զինթան քաղաքի ռազմականացված կազմավորումների հրամանատարը հայտնել է Միջազգային քրեական դատարանի 4 աշխատակիցների ձերբակալության մասին, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

Նրա խոսքով` այդ մարդիկ Սեիֆ ալ-Իսլամին` հանգուցյալ Մուամմար Քադդաֆիի որդուն կասկածելի փաստաթղթեր փոխանցելու փորձի կասկածով ձերբակալվել են 45 օրով:

Միջազգային քրեական դատարանը պահանջել է անհապաղ ազատ արձակել իր աշխատակիցներին: ՄՔԴ-ում Լիբիայի ներկայացուցիչ Ահմեդ Ջեմանին հայտնել է, որ երաշխավորում է բերման ենթարկված աշխատակիցների անվտանգությունը: