7 սեպտեմբերի 2004 - 17:32 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑՆ ԱՅՍՕՐ ՉԻ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ
Հարավային Կովկասը պետք է լինի համագործակցության, այլ ոչ թե մրցակցության գոտի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում: Պատասխանելով Ադրբեջանի տարածքում ԱՄՆ ռազմական ուժերի հնարավոր տեղակայման վերաբերյալ հարցին` նախարարը նշել է, որ «տեսականորեն կարելի է խոսել ցանկացած հնարավորության մասին, սակայն նման հարց այսօր գործնականում չի քննարկվում»: «Ընդհանուր առմամբ Ադրբեջանը հանդես է գալիս տարբեր ռազմաքաղաքական դաշինքների միջեւ Հարավային Կովկասի` ըստ ազդեցության գոտիների բաժանման դեմ», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: