7 սեպտեմբերի 2004 - 18:11 AMT
ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ` ԼՂՀ ՀՌՉԱԿՄԱՆ 13-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 13-րդ տարելիցի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հասցեին շնորհավորական հեռագրեր են ստացվել աշխարհի տարբեր երկրներից: Այսպես, ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալլոնեի եւ Ջո Նոլլենբերգի ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ պատերազմի բոլոր փորձություններից հետո Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարական արժեքներին եւ բաց հասարակության կառուցման գաղափարին հավատարիմ պետություն է: Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուդի Սալլը, Ղարաբաղի ժողովրդին ուղղված իր ուղերձում գրում է, որ Ֆրանսիայի մյուս հայերի հետ միասին ինքը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ղարաբաղյան հանրապետությունը միջազգային ճանաչում ստանա: