12 հունիսի 2012 - 09:32 AMT
«Հրապարակ». Ծառուկյանին չեն հրավիրել Սաշիկ Սարգսյանի որդու հարսանիքին

«Հրապարակ» թերթը գրում է, որ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն ճանապարհել, այլև դիմավորել է Վիետնամից վերադարձած Սերժ Սարգսյանին։

«ԲՀԿ–ում գտնում են, որ դա պայմանավորված է Ծառուկյանի` Անվտանգության խորհրդի անդամ լինելով։ Ի դեպ, ըստ լավատեղյակ աղբյուրների, Ծառուկյանը կմնա ոչ միայն ՀԱՕԿ, այլև ԱԽ անդամ։ Եւ ի տարբերություն Դաշնակցության, որը հունիսի 20–ին ԱԺ նիստում կհայտարարի, որ ՀՅԴ–ն ընդդիմություն է, ԲՀԿ–ն նման հայտարարություն չի անի։ Կառուցողական ընդդիմության առաջնորդը` Ծառուկյանը, կիրակի օրը չի մասնակցել նաև «դարի»` Սաշիկ Սարգսյանի որդու հարսանիքին։ Ասում են` հրավիրված չի եղել»,–գրում է օրաթերթը