12 հունիսի 2012 - 11:07 AMT
Քոֆի Աննանը լրջորեն անհանգստացած է Սիրիայում տիրող բռնությամբ

ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը լուրջ անհանգստություն է հայտնել Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների և բռնության, զինված բախումների էսկալացիայի վերաբերյալ, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Աննանը հատկեպս անհանգստացած է Հոմսի վերջին ռմբակոծությունենրով, ինչպես նաև Ալ-Հաֆա և Լաթակի աքաղաքներից ստացվող հաղորդագրություններով»,-հայտարարել է հատուկ դեսպանորդի մամլո քարտուղար Ահմադ Ֆավզին:

Մամլո քարտուղարի խոսքով, Աննանը պահանջել է, որպեսզի Սիրիայի հակամարտող բոլոր կողմերն իրականացնեն անհրաժեշտ քայլեր`քաղաքացիական անձանց վնաս պատճառելը կանխելու համար:

Սիրիայում 2011թ մարտից չեն դադարում իշխանությունների և ընդդիմության միջև բախումները: