12 հունիսի 2012 - 10:58 AMT
Հունահռոմեական ըմբիշներ Հովհաննես Վարդերեսյանը և Արսեն Ջուլֆալակյանը դարձել են «Milone Trophy-ի» բրոնզե մեդալակիրներ

Իտալիայում կայացել է հունահռոմեական ըմբշամարտի «Milone Trophy» միջազգային մրցաշարը, որտեղ հայ ըմբիշները կարողացել են ուղեգրեր նվաճել:

Հովհաննես Վարդերեսյանը(66կգ ք/կ) և Արսեն Ջուլֆալակյանը(74 կգ ք/կ), ովքեր պատրաստվում են Օլիմպիական խաղերին, նվաճել են բրոնզե մեդալներ: 66 կգ ք/կ հաղթող է դարձել Ջի Հյուն Ջունգը (Կորեա), իսկ 74 կգ ք/կ` Անտոն Խոմենկոն (Ռուսաստան):

Արթուր Ալեքսանյանը(96 կգ ք/կ) և Յուրի Պատրիկեևը(120 կգ ք/կ) Օլիմպիական խաղերին պատրաստվում էին անհատական ծրագրով:

Այնուհետև հայ ըմբիշները Ղրիմում Ուկրաինայի, Բելառուսի, Ֆրանսիայի հավաքականների հետ համատեղ հավաքներ կանցկացնի: Հայաստանի հավաքականը հունիսի 20-ին կվերադառնա և կշարունակվի պատրաստվել Երևանում: