12 հունիսի 2012 - 10:49 AMT
Բուլղարիայի օփեն մրցաշարում Գրիգորյանը, Մելքումյանը և Հակոբյանը առաջատարներից ետ են մնում 0.5 միավորով

Բուլղարիայում շարունակվում է «Զոլոտիե պեսկի» շախմատի միջազգային օփեն մրցաշարը: Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը 8-րդ տուրում հաղթանակ է տարել Սալեհ Սալեմի նկատմամբ, իսկ Ավետիք Գրիգորյանը ավելի ուժեղ է գտնվել Դանիել Նարոդիցկուց:

Հրանտ Մելքումյանը ոչ ոքի է խաղացել Սոլակ Դրագանի հետ, իսկ Տիգրան Պետրոսյանը` Կարեն Գրիգորյանը:

8 հնարավոր միավորից Գրիգորյանը, Մելքումյանն ու Հակոբյանը հավաքել են 6 միավոր և առաջատաևրներից ետ են մնում 0.5 միավորով: Պետրոսյանն ու Գրիգորյանն ունեն 5.5-ական միավոր:

Մրցաշարը կավարտվի հունիսի 12-ին: