«168 Ժամ» թերթը գրում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրավեր չի ուղարկել Հայ ազգային կոնգրեսի ԱԺ խմբակցությանը` Կառավարության ծրագիրը քննարկելու համար, քանի որ ՀԱԿ–ը հայտարարել է, թե դեմ է քվեարկելու դրան։
«Հայ ազգային կոնգրեսի» ԱԺ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, որ երբ կառավարությունն իր ծրագիրը ներկայացնի, ՀԱԿ–ը դեմ է քվեարկելու, ի սկզբանե փակուղի է տանում ծրագրի հնարավոր քննարկումը Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի կառավարության միջև»,–հայտնել են կառավարությունից։
Այս պատճառաբանությունը հետաքրքիր է նրանով, որ ստացվում է` ԱԺ մյուս խմբակցություններին, այդ թվում` ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու «Ժառանգության» ներկայացուցիչներին հրավեր ուղարկելուց առաջ կառավարությունից ճշտել են, որ նրանք «կողմ» են քվեարկելու կառավարության ծրագրին»,–գրում է պարբերականը։