12 հունիսի 2012 - 13:01 AMT
Փամբակում տեղացած կարկուտից սատկել է 11 անասուն, հացահատիկի 130 հա վնասվել է

Հունիսի 12–ի առավոտյան տեղեկատվություն է ստացվել ԱԻՆ, որ նախօրեին տեղացած կարկուտի հետեւանքով Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում վնասվել է 130 հա հացահատիկի ցանկատարածք, 40 հա տնամերձ տարածք, սատկել է 11 մանր եղջերավոր անասուն։ ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, վնասի չափերը ճշտելու համար ստեղծվել է հանձնաժողով։ Սեւան» ՊՈԱԿ–ի կողմից տարածքը չի վերահսկվում։