12 հունիսի 2012 - 13:03 AMT
Վրաերթի է ենթարկվել 27–ամյա երիտասարդ. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի

Ոստիկանության Նաիրիի բաժնում երեկ` հունիսի 11–ի երեկոյան հաղորդում է ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1985 թ. ծնված Դավիթ Առաքելյանի դիակը: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.50-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արգել-Նոր Գեղի ճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Դ. Առաքելյանին և դեպքի վայրից դիմել փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:Կատարվում է նախաքննություն: