12 հունիսի 2012 - 13:04 AMT
ՀՀ նախագահը շնորհավորել է ՌԴ դեսպանին ու դեսպանատան աշխատակիցներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ

Ռուսաստանի օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և շնորհավորել դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին ու դեսպանատան աշխատակիցներին տոնի առթիվ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: