12 հունիսի 2012 - 13:32 AMT
Վնասազերծվել է 2 սահնօձ և մեկ գյուրզա

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում երեկ օձ է նկատվել։ Դեպքի վայր մեկնած մասնագետը, տարածքն ուսումնասիրելով, հայտնաբերել է 2 սահնօձ և տեղափոխել անվտանգ վայր: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, նույն օրը օձ է նկատվել նաև Երևանի Ղափանցյան 5/13 տան մոտ: Դեպքի վայր մեկնած մասնագետը հայտնաբերել է գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ վայր: