12 հունիսի 2012 - 16:05 AMT
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն արդեն ունի 3G երթուղիչ և Wi-Fi անկյուն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին ապահովել է ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումներով. «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող`3G երթուղիչով, Wi-Fi անկյունով, ինտերնետ հասանելիությամբ ապահովված` 7 համակարգչով լսարանով, փոխանջատիչով և լազերային տպիչով: Այս մասին հաղորդում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավատացած է, որ տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից ուսումնական և աշխատանքային միջավայրը նոր խթան կլինի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արդյունավետ գործունեության համար»,-նշված է մամուլի հաղորդագրությունում: