12 հունիսի 2012 - 18:03 AMT
Սերժ Թանկյանն այնուամենայնիվ ամուսնացել է

Հայտնի System of a Down ռոք խմբի առաջնորդ Սերժ Թանկյանն ամուսնացել է: Ինչպես հայտնի է դարձել, ամուսնության արարողությունը տեղի է ունեցել հունիսի 9-ին Լոս Անջելեսի արվարձանում: Թանկյանի ընտրյալը Վանաձորից է՝ 28-ամյա ոճաբան Անժելա Մադաթյանը: Ինչպես նշում են աղբյուրները, Սերժի ու Անժելայի սիրավեպը սկսվել է դեռ 2005 թվականին, սակայն, հավանաբար, զույգը միայն այժմ է որոշել օրինականացնել հարաբերությունները:

Մի քանի օր առաջ PanARMENIAN.Net-ն արդեն տեղեկատվություն հրապարակել էր Սերժ Թանկյանի ամուսնության մասին, սակայն ոչ պաշտոնական աղբյուրները խնդրել էին չտարածել այդ տեղեկությունը, սակայն այժմ արդեն իրադարձությունը մեծ արձագանք է ստացել: