20 մարտի 2003 - 18:14 AMT
1999 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԳՁՈՒՄԸ ԿԱՊՎԱԾ Է ԴԱՏԱՎՈՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ
1999 թվականի հոկտեմբերին հայկական խորհրդարանում ահաբեկչություն կատարած հրոսակների գործով դատավարության ձգձումը պայմանավորված է դատավորի հիվանդությամբ: Այդ մասին, հանդես գալով Հայաստանի խորհրդարանում, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, նախարարը ոչ կոռեկտ է անվանել Հայաստանի ժողովրդական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Էմմա Խուդաբաշյանի առաջարկությունը այցելել դատավորին մի խումբ լրագրողներով եւ պատգամավորներով, համոզվելու համար նրա անաշխատունակության մեջ: «Չի կարելի հետաքրքրությունից ելնելով պետական հանձնաժողով ստեղծել այս կամ այն մարդու առողջական վիճակը ուսումնասիրելու նպատակով»,- ընդգծել է նախարարը` հիշեցնելով «բժշկական գաղտնիք» հասկացողության մասին: