Հունիսի 12-ին Մոսկվայում վերսկսվեց Միխայիլ Տալի հուշամրցաշարը: 4-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով 41-րդ քայլում կիսեց միավորները Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) հետ: Այս տուրից հետո Արոնյանը 2 միավոր է վաստակել և 5-րդ տեղն է զբաղեցնում:
Ֆաբիանո Կարուանան (Իտալիա) հաղթանակ է տարել Եվգենի Տոմաշևսկու (Ռուսաստան) հանդեպ: Ալեքսանդր Մորոզևիչ – Թեյմուր Ռաջաբով, Մագնուս Կարլսեն – Ալեքսանդր Գրիշչուկ և Լյուկ Մաքշեյն – Հիկարու Նակամուրա պարտիաները շարունակվում են: