12 հունիսի 2012 - 21:13 AMT
Ֆիլիպ Գորդոնը Թուրքիայի հետ ԱՄՆ հարաբերությունները «կատարյալ» է համարում

Սիրիայում փոփոխություններին օժանդակող և Ասադի վարչակարգից հետո կայունության ապահովման գործում կարևոր դեր խաղացող Թուրքիայի հետ բանակցությունները շարունակվում են: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, հաղորդում է CNNturk-ը:

Ամերիկա-թուրքական խորհրդի 31-րդ ամենամյա նիստում ելույթի ժամանակ Գորդոնը նշել է, որ «ԱՄՆ-ն չունի շատ այդպիսի դաշնակիցներ, ինչպիսին է Թուրքիան, ում հետ կարելի է լայն շրջանակի քննարկումներ անցկացնել»: Նա գոհունակություն է հայտնել Թուրքիայի առաջատար դիրքով սիրիական հարցում միջազգային ջանքերի առումով: Գորդոնը հիշեցրել է, որ «ԱՄՆ-ն ու Թուրքիան կատարյալ երկկողմ և տարածաշրջանային համագործակցություն ունեն»: