12 հունիսի 2012 - 22:07 AMT
Ջուլիան Ասանժը վերաբողոքարկել է իրեն հանձնելու մասին որոշումը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանները վերաբողոքարկել են նրան հանձնելու մասին որոշումը:

Համապատասխան փաստաթղթերը նրանք Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարան են ներկայացրել այսօր` բողոքարկման համար իրենց տրված երկուշաբաթանոց ժամկետի ավարտից մեկ օր առաջ:

Գերագույն դատարանը դեռևս չի նշում վերաբողոքարկման վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետները:

Ասանժին Մեծ Բրիտանիայից Շվեդիային հանձնելու մասին որոշումն ընդունվել է 2011թ. փետրվարին, իսկ 2012թ. մայիսի 30-ին Գերագույն դատարանը մերժել է WikiLeaks-ի հիմնադրի փաստաբանների բողոքարկումը: