9 սեպտեմբերի 2004 - 00:05 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԲԱՔՎՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Ադրբեջանի ոչ կառավարական կազմակեպությունների ազգային համաժողովը մտադիր է սեպտեմբերի 11-ին բողոքի գործողություն անցկացնել ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» բազմազգ զորավարժություններին հայ սպաների մասնակցության դեմ, որոնք տեղի կունենան Բաքվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 13-26-ը: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է համաժողովի նախագահ Ազայ Ղուլիեւը: «Այսօր առավոտյան մենք ծանուցում ենք ուղարկել Բաքվի քաղաքապետարան` հանրահավաք-երթ արտոնելու խնդրանքով»,- նշել է Ղուլիեւը: Նշենք, որ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակեպությունների ազգային համաժողովը միավորում է շուրջ 400 կազմակեպություններ: